4 ԳԱԳԱԹ մանկապատանեկան լեռնային ակումբ

Մեր նպատակն է 5-14 տարեկան երեխաների շրջանում նպաստել առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության զարգացմանը, բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև հայրենասիրության ձևավորմանը

Գալիք արշավներ և ճամբարներ

4 ԳԱԳԱԹ մանկապատանեկան լեռնային ակումբ

Գալիք արշավներ և ճամբարներ

class icon

Տեսական դասընթացներ

Տեսական դասերը ավելացնում են գիտելիքները և ճանաչողույթունը շրջակա միջավայրի, լեռների, վտանգների և հմտությունների վերաբերյալ

hike icon 1

Արշավներ, վերելքներ և ճամբարներ

Մենք իրականացնում ենք բազմաթիվ արշավներ և լեռնային վերելքներ Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում

climbe icon

Դահլիճային և ժայռային մագլցումներ

Մագլցումը զարգացնում է ճկունությունը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը և պատասխանատվության զգացումը

aid icon

Առաջին օգնություն

Առաջին բուժ. օգության դասընթացները պետք են գալիս երեխաներին թե արշավներին, և թե կյանքի հետագա ընթացքում

Նորություններ

Կարդացեք մեր ակումբի ամենաթարմ նորությունների և վերելքների մասին

DSC

Ոգեշնչող մայրիկ

Ահա և մեր Անին․ Անին այն մայրիկներից է, ում նայելով հասկանում

Ոգեշնչող մայրիկ

Ահա և մեր Անին․ Անին այն մայրիկներից է, ում նայելով հասկանում ես՝ հնարավոր է համատեղել մայրությունը, ակտիվ ապրելակերպը և բնության հանդեպ սերը։ Չորս երեխա ունենալով՝

Հարցերով գագաթ բարձրացողները և խմբի անպարտելի դարպասապահը

Միշտ փորձում ենք խրախուսել երեխաներին ոչ միայն իրենց քայլարշավներին և լեռնային վերելքներին ակտիվ մասնակցության, ցուցաբերած կամքի և դիմացկունության համար, այլև նրանց այլ առանձնահատկությունների և դրական

Նոր անուններ «Պատանի լեռնագնաց»-ների շարքում

«Բարձունքի հաղթահարման ուղի» միջոցառման ժամանակ երեխաներին անակնկալ էր սպասվում։ Ակումբի անդամներից յոթը համալրեցին «Պատանի լեռնագնաց»-ների շարքը՝ ստանալով կրծքանշանը և ուղեկցող վկայագիրը։ «Պատանի լեռնագնաց» կրծքանշանը տրամադրվում

mount
250 +

Կատարված վերելք

lecture
30 +

Դասընթացի թեմա

hiker
221

Ակումբի անդամ

trail
30

Պատանի լեռնագնաց

ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Երեխաների ծնողները մեզ շատ են օգնում իրենց մասնակցությամբ

«4 Գագաթ»-ը մի ինքնատիպ կյանքի դպրոց է, այլ ոչ թե պարզապես լեռնագնացության և ժայռամագլցման ակումբ։ Այն փորձը, գիտելիքը և հմտությունները, որոնք իմ երեխաները ձեռք են բերում ակումբում, հնարավոր չէ մոդելավորել որևէ այլ իրավիճակում կամ դասապրոցեսում։ Այստեղ են իրենք սովորում, թե ինչ է անվտանգությունը, բնության պահպանությունը, զգուշությունը, բարդ իրավիճակում կողմնորոշվելու ունակությունը, զսպվածությունը։

Իրինա Լիլոյան Ծնող

testimonial-icon
333038057 170468882019625 1016415235769926506 n

Շնորհակալ եմ ակումբի մարզչական կազմին երեխաներիս ամբողջական գիտելիքներ տալու համար: Բոլոր արշավներն էլ հետաքրքիր են և ուսանելի, որոնք ֆիզիկական և հոգևոր դաստիրակություն են տալիս մեր երեխաներին: Հատկապես ուզում եմ առանձնացնել Մենակսար լեռան ձմեռային վերելքը, որը ձյան պատճառով ուներ դժվարանցանելի հատվածներ և մեր երեխաները արժանապատվորեն հաղթահարեցին այն:

Քրիստինե Թումասյան Ծնող

testimonial-icon
30656793 2045979588985192 2911733603278782464 n e1523530172398

«4 Գագաթ»-ում են իմ երեխաները զգում, թե ինչ է ընկերոջ հանդեպ հոգատարությունը, ընհանուրի մեջ սեփական ես-ի դասումը, հանդուրժողականությունը։ Եվ ի վերջո, այստեղ են իրենք հասկանում, որ հայրենիքը լոկ վերացական գաղափար չէ։ Հայրենիքը դա Թեժքարն է, Արմաղանն է, Դժողքի Ձորն է, Արա լեռն է և շատ-շատ ուրիշ վայրեր, որոնք մեկ անգամ այցելելուց հետո արդեն իրենցն են դառնում։

Գարեգին Բաղդյան Ծնող

testimonial-icon
38053511 1943836532340835 4802846525916971008 n

Արդեն մեր երրորդ երեխան է ավարտում ակումբի դասընթացները՝ ստանալով բազմակողմանի գիտելիքներ հայրենի բնության, կենդանական աշխարհի, առաջին բժշկական օգնության ու արշավային առօրյայի մասին։ Արշավները դարձել են մեր կյանքի կարևոր ու անբաժանելի մասը։ Ակումբի շնորհիվ երեխաները հասկանում են, որ ճիշտ ուղղությամբ արվող փոքր քայլերը իրենց ի վերջո տանում են դեպի իրենց երազանքների բարձունքները։

Հասմիկ Մարտիրոսյան Ծնող

testimonial-icon
117230960 3393378847348967 6038405977102679365 n