Ավարտական խմբին հանձնվեցին վկայագրեր
Հոկտեմբերի 9-ը Հայաստանում նշում ենք որպես Հայկական լեռների օր: Այս հարազատ օրվա կապակցությամբ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան կազմակերպել էր միջոցառում, որին մասնակցում էին գրեթե բոլոր լեռնային ակումբները: Հագեցած օր ստացվեց. փոխնախագահ Սուրեն Դանիելյանի բացման խոսքից հետո մեր ակումբի թվով 4-րդ խմբի երեխաները ստացան իրենց ավարտական վկայագրերը, շնորհակալագրեր ստացան լեռնագնացության ոլորտում ակտիվություն ցուցաբերած ակումբներն ու լեռնագնացները, Գեղամա լեռների բոլոր գագաթների վերելքի վերաբերյալ հաշվետվությամբ հանսեդ եկան Նարինե Ճաղարյանն ու Շուշան Ռուբենյանը, ArmLande ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը Կազբեկի վերելքի մասնակիցներին հանձնեց վկայագրեր, Gora ամսագրի գլխավոր հիմնադիր Ելենա Շուվաեվան ներկայացրեց ամսագիրը, իսկ վերջում Սուրեն Պետրոսյանը ներկայացրեց իր, Գարեգին Ունուսյանի և Հովհաննես Մարտիրոսյանի Էյգեր լեռան վերելքը: Միջոցառումն ավարտվեց անմիջական զրույցներով և լեռներում հանդիպելու խոստմամբ: