Կինոդիտում

Տեսական դասեր ներկայացնելով, քննարկումներ կազմակերպելով քայլ առ քայլ անվտանգ ենք դարձնում մեր վերելքները, մագլցումները և առհասարակ ճամփորդությունները: Անվտանգության կանոնների խախտման ծանր հետևանքներն ավելի լավ ներկայացնելու համար ակումբում կինոդիտում ենք կազմակերպում: Դիտում ենք այնպիսի ֆիլմ, որտեղ լեռնագնացների անվտանգության կանոնները խախտելու կամ անուշադրության պատճառով վտանգավոր իրավիճակներ են ստեղծվում: Այդպիսի ֆիլմերից է «Ուղղահայաց սահման» ֆիլմը: Ֆիլմը դիտում ենք ոչ թե պարզապես դիտելու համար, այլ հաջորդ դասին այն քննարկելու և լեռնագնացների սխալները բացահայտելու համար: Արդյունքը ցույց է տալիս, որ երեխաները շատ արագ նկատում և հասկանում են այն սխալները, որոնք դժբախտ պատահարի պատճառ են դառնում: