Շարայի լեռեն վերելքը

Շարայի լեռը գտնվում է Շիրակի մարզում, Արագածի և Փամբակի լեռնաշղթների միջև, ունի 2475մ բարձրություն։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։ Երեխաների հետ սկսեցինք քայլել Հնաբերդ գյուղից՝ անցնելով 12 կմ և հաղթահարելով 450մ բարձրություն։ Միջին ծանրության արշավ էր, իսկ առջևում բարդ և զիլ արշավներ ունենք։ Բարեբախտաբար եղանակը մեզ չխանգարեց, և բավարարվեց Արագած լեռան վրա ամպրոպելով և անձրևելով։ Այնքան հաճելի է քայլելու ընթացքում լսել երեխաների զրույցները, ինչքան ընդհանուր պատմություններ ունեն, որ ձևավորվել է մեր արշավների և ճամբարների ընթացքում։ Երբ նոր խմբի երեխաները սկսում են հին խմբերի հետ արշավել, պատմությունների շրջապտույտը նորից է սկսվում։ Իսկ Հայաստանը չի դադարում մեզ հիացնել իր չքնաղ բնությամբ։ Շարայի լեռան ստորոտին մոտ լանջերին շատ հետաքրքիր ժայռեր և քարայրներ կան, գագաթին՝ Սուրբ Հովհաննես անունը կրող մատուռ։ Այս անգամ էլ ա՛յս գեղեցկությունը բացահայտեցինք երեխաների համար։ Երեխաների հետ Հայաստան ճանաչելն այլ զգացողություն է։
Ցավոք Շարայի լեռան և՛ գագաթը, և՛ ստորոտը կվերածվի <<անհաջող ժամանցի>> վայրի, ինչն ակնհայտ էր աղբի ծավալով և նույն աղբի կողքին խորոված պատրաստող մարդկանցով։ Վերադարձին մեզ հետ 7 պարկ աղբ բերեցինք Երևան։

Նոր արշավները, նոր զգացողությունները, նոր պատմություններն ու արկածները մեզ են սպասում։