Վերելք Ապակեքար

«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի

տնօրինությանը Ալպինիզմի և լեռնային

տուրիզմի ֆեդերացիայի կողմից

 

ք․Երևան                                                                                                                18․06․22թ․

 

ԱՌԱՋԱՐԿ

Հարգելի տնօրինություն՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի կողմից մշակված և ԿԳՄՍ նախարության կողմից հաստատված՝ լեռնագնացություն առարկայի փորձնական փուլի շրջանակներում կազմակերպում ենք գործնական դաս-արշավ, որը նախատեսում ենք անցկացնել 30․06․22-ին։

 

Ստորև ներկայացնում ենք արշավի մանրամասների նկարագրությունը։

Գործնական արշավի իրականացման վայրը ընտրել ենք՝ Տավուշի մարզի Ապակեքար լեռնագագաթը(1651մ)

  • Հանդիպման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր գլխավոր մասնաշենքի բակ (Բաբաջանյան 25)
  • Հանդիպման ժամը՝ 08։00
  • Քայլարշավի մեկնարկը՝ Հաղարծին գյուղից։
  • Քայլարշավի ընդհանուր երկարությունը 12կմ։
  • Հարաբերական բարձրութունը՝ 500մ։
  • Քայլարշավի ավարտը Հովք գյուղում։
  • Անհրաժեշտ է ունենալ՝ հարմարավետ հագուստ (ցանկալի է սպորտային կամ արշավական), ուսապարկ, արևապաշտպան միջոցներ (ամառային գլխարկ,ակնոց, քսուկ),անձրևանոց, ջուր(1-1,5լիտր), մեկ օրվա համար նախատեսված թեթև սնունդ։
  • Վերադարձը Երևան՝ մինչև 21։00։

Տեղափոխումը իրականացվելու է բարձրակարգ և հարմարավետ տրանսպորտային միջոցներով։ Արշավի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցելու են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի անդամներ՝ լեռնագնացության հատուկ դասընթացներ անցած ուղեկցորդներ։