Վրանի տեղադրում անձրևի պայմաններում
Գիշերակացն առանց վրանի պարզապես անթույլատրելի է: Այն լուծում է մի քանի խնդիր՝ գիշերը չենք մրսում, ցերեկը չենք արևահարվում (այս դեպքում պետք է մուտքերը բաց թողնել), մուտքերը փակելով կանխում ենք միջատների և սողունների մուտքը մեր կացարան, պաշտպանվում ենք անձրևից և քամուց: Պետք է նկատի ունենալ, որ ամեն տեղ չէ, որ կարելի է վրան տեղադրել: Վրանը պետք է այնպես տեղադրել, որ այն ամուր լինի և քամու դեպքում կամ մեր շարժումներից չքանդվի: Այս և շատ այլ մանրամասներ սովորելուց հետո, անցանք մեր վրանի գործնական դասին, որը բնության մեջ ենք անում:
Օ՜, ինչպիսի զուգադիպություն: Անձրև սկսվեց: Դե միանշանակ էր, որ անձրևի պատճառով դասը չէինք դադարեցնի, չէ որ լեռներում էլ մեզ վատ եղանակներ հանդիպելու են և սա լավ հնարավորություն էր սովորել վատ եղանակային պայմաններում վրան տեղարդել:
Երեխաներն այնպիսի ոգևորության մեջ էին, և այնքան հեշտ էի կատարում հանձնարարությունը, որ նույնիսկ չէին մտածում անձրևի մասին: Նրանց գլխավոր նպատակը, սեփական ձեռքով տեղադրված վրանի մեջ հայտնվելն էր: