Արևածագ գյուղ, Ցիցքար, Հնեվանք

Էն Լոռու ձորն է, որ հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Անտառներ, լերկ լեռներ, ժայռոտ ծերպեր, ձորեր և դաշտեր. այս ամենը կարելի է տեսնել հենց Լոռիում։ Մենք էլ բնության այս տեսարանները տեսնելու համար սպետեմբերի 13-ին գնացինք Լոռի։ Քայլեցինք Արևածագ գյուղից՝ հայտնվելով գյուղն իր վրա վերցրած կիրճի լանջերին։ Վերևից հստակ երևում էր Ձորագետ գետը, որի հունը մի հատվածում այնքան է լայնանում, որ լճակի տեսք է ստանում։ Իսկ այդ հունի վրա վեր է խոյանում մի հսկա ժայռաբեկոր, որին Ցիցքար են ասում։
Այցելեցինք նաև 7-12-րդ դարի Հնեվանք, որտեղից էլ՝ դեպի Ցիցքար։
Դիմացի անտառապատ լեռներին արդեն աշնան թեթև շոյանքն էր նկատվում՝ դեղին երանգի նուրբ առկայությամբ։
11 կմ քայլելու շնորհիվ բացահայտեցին Լոռու հրաշք անկյուններից մեկը։