Գեղմաղան լեռ

Այս հանգստայան օրերին ուղևորվեցինք դեպի Գեղամա լեռներ, բայց այլ գագաթի` Գեղմաղան լեռան վերելքի նպատակով։ Գեղմաղան լեռը գտնվում է Գեղամա լեռների հյուսիս-արևմտյան մասում, ունի 3319մ բարձրություն:

Նորից առավոտյան եռուզեռ, ուսապարկային տրամադրություն և վաղ արթնացած դեմքեր: Արդեն սովորական փոխադրամիջոց դարձած ԶԻԼ-ով բարձրացանք մինչև Գեղամա լեռնավահանի սարավանդը, որտեղ մեկը մյուսի կողքին մեզ դիմավորեցին հրաբխային կոները։ Չնայած նախկինում էլ էինք եղել Գեղամայում (Հարավ-արևմուտքից), բայց այս անգամ կարծես այլ Գեղամա լիներ (հյուսիս-արևմուտքից)՝ տարբեր կողմերից նոր գեղեցկություն։ Վերելքը սկսեցինք 3000մ բարձրությունից: Ճանապարհը բարդ չէր, միակ դժվարությունը մեծ քարերի միջով անցնելն էր: Բարձրանում էինք հանգիստ, շարքով քայլելով: Բոլորս հասանք Գեղմաղան լեռան գագաթին և 3319մ բարձրությունից վայելեցինք ոսկեգույն լեռնային գեղեցկությունը։ Բայց սա դեռ վերջը չէր, չէինք կարող անտարբեր մնալ Ակնա լճի լեռնային գեղեցկությանը և շարժվեցինք դեպի լիճ։ Այն ափից, որտեղ մենք էինք, վեր էին հառնում Ակնասարը, Ակնասար Արևմտյանը, Լճասարը, որոնց արտացոլանքը ճոճվում էր լճի ջրերում։ Գորտերի հոգին հանելուց և գեղեցիկ ժամանցից հետո` հարուստ բնապատկերներով, նոր ուժերով և դրական տրամադրվածությամբ հարստացած վերադարձանք Երևան, ինչը հուսանք կօգնի մեր ակումբի երեխաներին դպրոցում գերազաց գնահատականներ նվաճել, ինչը ստացվեց լեռան դեպքում