Դեպի Սմբատաբերդ

Սմբատաբերդը պաշտպանական համալիր է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք (նախկինում` Եղեգիս) գյուղից արևելք: 12.11.2017թ. մեկնեցինք Վայոց Ձորի մարզ։ Սկսեցինք քայլել Արտաբույնք գյուղից՝ նպատակ ունենալով հասնել Սմբատաբերդ։ Աշնանան շնչից մերկացած ծառերի, գետնին թափված տերևների խշշոցի ուղեկցությամբ քայլում էինք դեպի վեր։ Եղեգիս գետն էլ մեզ պես բարձր տրամադրության մեջ էր։ Բերդից դեպի հյուսիս-արևմուտք Արտաբույնք գյուղն էր, իսկ դեպի հարավ-արևելք՝ Եղեգիս գյուղը և Գայլեձոր լեռը։ Շրջեցինք բերդում, պարիսպի վրայից զգացինք բարձրությունը, ոգեշնչվեցինք Գայլեձոր լեռան գեղեցկությամբ և 2018թվականի վերելքների ցանկի մեջ ներառեցինք այն։ Բերդի պարիսպները լավ պահպանված են, որոնք շատ պարզ հասկացնում են, որ ժամանակին հուսալի պաշտպանություն են եղել: Վայելեցինք բնությունն ու բարձրությունը, բացահայտեցինք մեր ծնողներից ոմանց վախը բարձրության հանդեպ և որ ամենակարևորն է` ճանաչեցինք մեր Հայաստանի ևս մեկ գեղեցիկ անկյուն: Աշնան արևը մեղմորեն ջերմացնում էր, ճանապարհին հանդիպող մասրենիներն ու ալոճենիները դանդաղեցնում էին վերադարձը… Բերդի պարիսպները լավ պահպանված են, որոնք շատ պարզ հասկացնում են, որ ժամանակին հուսալի պաշտպանություն են եղել: Վայելեցինք Աշնան արևը, բացահայտեցինք մեր ծնողներից ոմանց վախը բարձրության հանդեպ:

Քայլեցինք 6կմ, ինչը երեխաների համար արդեն դժվարություն չի ներկայացնում, և նրանք դժգոհում էին քիչ քայլելու համար։