Եթե վարդավառ, ուրեմն Թռչկանի ջրվեժ

Այս կիրակի բացահայտեցինք բնական հուշարձանների ցանկում ներառված Թռչկանի ջրվեժը:  Այն Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջինը մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք` Լոռու և Շիրակի մարզերի սահմանին: Քանի որ Հայաստանում բարձր ջերմային ֆոն է, մենք էլ զովացնող ճամփորդություններ ենք մտածել` լեռնայինը թողնելով մինչև ճիշտ եղանակային պայմաններ: Շիրակամուտ գյուղից ճանապարհը պետք է շարունակեինք ГАЗ մակնիշի մեքենայով, իսկ մինչ մեքենան կմոտենար, մի լավ զվարճացանք: Էքստրեմալ և անմոռանալի հուշեր ստացանք ГАЗ մակնիշի մեքենայով ճամփորդելով և ջրվեժի գահավիժող ջրի տակով անցնելով, նշեցինք վարդավառը և նոր կողմից ճանաչեցինք Հայաստանը: