Ամփոփիչ երեկո 2016

Դեկտեմբերի 11-ին՝ Լեռների միջազգային օրը, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում տեղի ունեցավ «ԱՄՓՈՓԻՉ ԵՐԵԿՈ 2016» միջոցառումը: Մենք ևս մասնակից էինք միջոցառմանը, որի ժամանակ ներկաներին համառոտ ներկայացրեցինք մեր արշավները: Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ մեր ավագ ընկերների հետ, դիտեցինք նրանց վերելքների տեսագրությունները, որը շատ ոգեշնչող և ուսուցողական էր: Միջոցառումը լի էր լեռների շնչով: Ինչպես միշտ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան մեզ մասնակից դարձրեց լեռնային միջոցառմանը, հնարավորություն տվեց ներկայացնել մեր գործունեությունը հենց երեխաների միջոցով: