Խորհրդանշական վերելք Գութանասար լեռ

Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագթ է, որը գտնվում է Կոտայքի մարզում և ունի 2299մ բարձրություն: Չնայած իր քիչ բարձրություն ունենալու, վերելքն այնքան էլ հեշտ չէ, քանի որ բոլոր լանջերը կտրուկ են:

Հոկտեմբորի 9-ը Հայաստանում նշվում է որպես «Հայաստանի լեռների օր», որի կապակցությամբ վերելք իրականացրեցինք Գութանասար: Սկսեցինք քայլել Ֆանտան գյուղից: Լեռն ու շրջակա դաշտավայրերը ոսկեգույն էին, իսկ ցանքատարածությունները հսկա գորգի էին նմանվել: Եղանակը պարզ էր, իսկ աշնան արևը հաճելիորեն տաքացնում էր: Գագաթին քամի չկար և բավականին երկար մնացինք այնտեղ: Գագաթից տեսգրություն արեցինք, որով շնորհավորեցինք բոլոր լեռնասերներին «Հայաստանի լեռների օրվա» կապակցությամբ:

Լեռներում մարդը փնտրում է մարդուն՝ ընկերություն, համատեղ պայքար, բնության ուժերի դեմ խելամիտ կամքի հաղթանակի երջանկություն: Առանց ընկերության, առանց ընկերոջ չկա լեռնագնացություն: Նույնիսկ լեռան հզոր գեղեցկությունն այն դեպքում կարող է ամբողջական լինել, երբ ընկերդ կողքիդ է: