Կողմորոշման գործնական դաս

350 աստիճան – 30 քայլ, 150 աստիճան – 18 քայլ, 260 աստիճան – 12 քայլ և այսպես շարունակ կարողացանք գտնել նշանակետերը: Այսպիսին էր մեր գործնական աշխատանքը, որն ինչքան որ անհրաժեշտ է լեռնագնացության մեջ, այդքան էլ հաճելի էր, քանի որ վայելեցինք բնությունը և մի փոքր էլ զբոսնեցինք: Գործնական աշխատանքի արդյունքում ունեցանք մասնակիցներ, ովքեր մի փոքր ավելի լավ արդյունք ցուցաբերեցին: Տղաների մոտ հետևյալ արդյունքն ունեցանք.

  1. Խաչատուր Դավթյան
  2. Հայկ Եփրեմյան
  3. Միքայել Խաչատրյան

Աղջիկների մոտ էլ հետևյալ պատկերն է.

  1. ՎիկտորյաՄաթևոսյան
  2. ՄարիամՄուշեղյան
  3. ԷվելինաԴանիելյան

Աշխատանքները գնահատվել են հաշվի առնելով, թե երեխաներն ինչ արագությամբ և ճշտությամբ են գտել նշանակակետերը: