Հանդիպում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի հետ

23.01.2020թ.-ին հանդիպում ունեցանք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հետ, ով ներկայացրեց ՀՖԿՍՊԻ-ում «սպորտային տուրիզմ» մասնագիտություն ունենալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։

Դավիթ Խիթարյանը լեռնագնացության և լեռնային տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին շնորհակալագրեր հանձնեց՝ ոլորտում մարզչամանկավարժական ակտիվ գործունեության, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման, երիտասարդներին ներգրավելու և առողջ ապրելակերպը մանկապատանիների շրջանում զարգացնելու համար։ Շնորհակալագիր ստացավ նաև մեր կազմակերպությունը։

Հանդիպումից հետո եղանք ՀՖԿՍՊԻ-ի թանգարանում, ծանոթացանք բուհի, հայկական սպորտի և օլիմպիական շարժման մասին պատմող ցուցանմուշներին։

«Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ տարվող ռազմավարական ծրագրերի մեջ իր առանձնահատուկ տեղը պետք է ունենա սպորտային տուրիզմը։ Այս ոլորոտւմ առկա մասնագետների պահանջարկը լրացնելու նպատակով մեր բուհում ստեղծվելու են «սպորտային տուրիզմ» և դրան հարակից՝ «փրկարարական գործ» մասնագիտությունները։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներում ակնկալում ենք ունենալ ոլորտի առաջատար ներկայացուցիչների, այսինքն՝ ձեր, աջակցությունը։ Այդ պարագայում մենք կկարողանանք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացի թե՛ տեսական, և թե՛ պրակտիկ բաղադրիչները կազմակերպել առավել արդյունավետ»,– ասել է ռեկտորի պաշտոնակատարը։