Մագլցման կիրակի

Հերթական հաջողված կիրակին: Մարզվելով տարբեր հարթությունների վրա մագլցողներն ազդում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մկանների վրա. մկաններ, որոնք պահում են ողնաշարն ու ներքին օրգանները: Այնպես որ, եթե դուք տեսնում եք, որ Ձեր երեխայի մեջքը «հոգնել է» դպրոցից, ապա վազքով եկեք մեզ մոտ:

Մեր մարզումները տալիս են իրենց արդյունքները: Երեխաները մարզումից մարզում կատարելագործում են իրենց ունակությունները և պատի վրա իրենց ավելի ազատ ու համարձակ են զգում: Բարձրությունը դարձել է ուժ տվող ընկեր, քանի որ երեխաները սկսել են սիրել բարձրությունը և ամեն անգամ ամբողջ ուժի, ճկունության և կամքի ներդրման միջոցով ավելի բարձր են մագլցում: Ճկունության և հավասարկշռության շնորհիվ, տարբեր հնարքրների կիրառմամբ արդեն մագլցում ենք ‹‹մինուս›› թեքություն ունեցող պատեր: