Մեր առաջին վերելքը` Հատիս լեռ

«4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբի» երեխաները 14.05.2016թվականին բարձրացան Հատիս լեռը: Այն գտնվում է Կոտայքի մարզում և ունի 2528մ բարձրություն: Բոլորի մոտ այնպիսի տրամադրություն էր, որ անպայման պե´տք է հասնենք գագաթ ու այդպես էլ եղավ: Բարեբախտաբար բոլոր 18 երեխաները՝ 7-13 տարեկան, հասան գագաթ (ծնողների և հրահանգիչների հետ միասին թիմը 35 հոգի էր): Վայելեցինք գագաթի գեղեցկությունը, ինչպես նաև ուրախացանք ինքներս մեզ հաղթահարելու կարողությամբ, ծածանեցինք հայոց եռագույնն ու ակումբի դրոշը: Որքա՜ն հաճելի էր այդքան քայլելուց հետո համեղ ուտելը: Հանգստանալուց հետո սկսեցինք իջնել, բայց շատ զգույշ, քանի որ մեք սովորել ենք, որ իջնելիս էլ ավելի զգույշ պետք է լինել, քանի որ կարող ենք վնասվածք ստանալ, եթե վազենք կամ անուշադիր լինենք: Ամբողջ ընթացքում, երեխաները պտտվում, լեռանն էին նայում և ասում՝ մենք ա՜յ էն վերևից ենք իջել: Պարզվեց է, որ Հատիսի վերելքը երեխաներին էլ ավելի էր ոգևորել և նրանք ցանկանում էին, որ ամեն շաբաթ մի լեռ բարձրանանք:

Հատիսի գագաթին բոլորիս ուշադրությունը գրավեց Դավիթը, ով ինչ որ գրառումներ էր անում: Դավիթի մայրիկի միջոցով իմացանք գրառման բովանդակությունը: Ահա այն. «Բարձրանալը դժվար էր ու ցուրտ, երկու անգամ կանգառ ենք արել: Մեր հետ 5 դասատու է: Իջնելը պարզվեց ավելի դժվար է ու ինձ 10 անգամ դաղեց եղինջը: Մեքենայում սպասում ենք խմբի մյուս անդամներին, իսկ ես սև գույնով եմ վերջացնում գրառումս, քանի որ գրիչս էլ չդիմացավ վերելքին ու փչացավ»: