Շնորհակալագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից

Դեկտեմբերի 11-ին` Լեռների միջազգային օրը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին 2018թ.-ի ձեռքբերումները: Լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտի մի քանի գործիչներ, ակումբներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շնորհակալագրերի հանձնման ձևով ստացան իրենց աշխատանքի գնահատականը, որոնց ցանկում էր նաև մեր ակումբը։
Մեր ակումբին շնորհակալագիրը հանձնվեց մանուկների և պատանիների շրջանում լեռնագնացությունը և առողջ ապրելակերպը տարածելու համար: Շնորհակալություն բոլոր այն հրահանգիչներին, ովքեր աշխատում են երեխաների հետ, ծնողներին, ովքեր վստահում են մեզ և կարևորում երեխաների ակումբին մասնակցելը, և ամենակարևորը, հենց երեխաներին, ովքեր ակումբի հիմքն են և շարժիչ ուժը։ Սա գնահատական էր բոլորիս։ Առանձնահատուկ շնորհակալություն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային աջակցության համար: