Վարքագիծը անտառում

Ի՜նչ հաճելի է զբոսնել անտառում կամ ընկերների հետ արշավ գնալ: Ինչքան հետաքրքրություն կա այդ ամենում՝ կարող ես տարբեր ծառեր ու ծաղիկներ տեսնել, լսել թռչունների երգը: Բայց զգուշացիր …

Գիշատիչ կենդանիներ դժվար թե տեսնես: Նրանք հեռու են մնում այն վայրերից որտեղ մարդիկ են լինում: Բայց կան փոքրիկ միջատներ, որոնք կարող են մեծ անհանգստություն պատճառել: Եվ կարևորը՝ անտառում հեշտ է մոլորվել: Եվ որպեսզի արշավից միայն լավ հիշողություններ մնան, հիշիր մի քանի կարևոր կանոն:

Միջատների խայթոցներից պաշտպանվելը բարդ չէ: Առաջին հերթին հագիր փակ հագուստ և մոռացիր կիսաթև շապիկի, տոպի և հողաթափերի մասին: Անտառի համար կատարյալ հագուստ է տաբատը, երկարաթև վերնաշապիկը, գլխարկը և սպորտային փակ կոշիկները: Երկրորդ՝ հարկավոր չէ կիրառել միջատներին վախեցնող միջոցներ: Հատուկ քսուկները հարկավոր է նախապես գնել և դեղատներից:

Նախքան անտառ ուղևորվելը, մեծերին հայտնեք, թե ուր եք գնում, ում հետ և որքան ժամանակով: Սա այն հիմնական կանոնն է, որը կիրառվում է բոլոր տեսակի արշավների ժամանակ: Եթե նշված ժամում չվերադառնաս, քեզ կսկսեն փնտրել: Հիշիր այս մասին:

Եթե հասկացել ես, որ մոլորվել ես, կանգնիր և հանդարտվիր: Հանդարտվելու լավագույն միջոցը ծառին գրկելն է: Հիշիր, որտեղ և ինչպես էիր քայլում: Չի բացառվում, որ երբ դադարես խշշացնելով քայլել և այս ու այն կողմը ընկնել, փրկարար ձայներ կլսես, որոնք կվկայեն մոտակայքում մարդ լինելու մասին: Փորձիր բարձր ձայնով դեպի քեզ ուշադրություն գրավել: Եթե ոչ ոք չի արձագանքի, մնա նույն տեղում: Հավատա, օգնությունն արդեն ճանապարհին է:

Անտառի մեծագույն թշնամին հրդեհն է: Այդ իսկ պատճառով հրդեհավտանգ շրջանում և քամոտ եղանակին չի կարելի կրակ վառել: Եվ երբեք առանց հսկողության մի թողեք չմարած կրակը: Գնալուց հարկավոր է այն հանգցնել՝ վրան ջուր լցնել կամ ծածկել հողով:

Խնամքով վերաբերվեք բնությանը և նրա բնակիչներին.

* մի քանդիր թչունների և մրջյունների բույնը, մի վնասիր մորեխներին և թիթեռներին,

* կենդանիների ձագուկներին տուն մի տար,

* անսահման ծաղիկ մի քաղիր,

* ապակի մի ջարդիր:

Ձեռք չտալ և չհամտեսել սունկ և հատապտուղներ:

Անտառում երբեք աղբ մի թողեք: Հավաքեք այն և տարեք ձեզ հետ՝ թափեք աղբարկղ: Եթե աղբը վերցնելու հնարավորություն չկա, ապա պետք է հողը փորել, աղբը լցնել մեջը և հողով ծածկել: