«ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» Ստեփանավանում

Հուլիսի 7-13-ը 4 Peaks Alpine Club-ը կազմակերպում է «ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» Ստեփանավանում։ Սա մեր կողմից կազմակերպվող թվով 5-րդ ճամբարն է։ Նախարոդ ճամբարները բավականին հաջող ընթացք և դրական արձագանք ունեցան: Ճամբարն ուսուցողական է, որի ընթացքում իրավիճակային խաղ-վարժանքների միջոցով կանդրադառնանք փոխօգնության, արշավային, բնապահպանական, կենսապահովման, լեռնային և այլ թեմաների: Ճամբարի անցկացման վայրը պատահական չէ: Հաշվի ենք առել լոռվա մեղմ կլիման, հարուստ բնությունը, պաշտպանված լինելը, իսկ սոճիների անտառով շրջապատված լինելն էլ այլ գեղեցկություն է ապահովելու ճամբարին:

Ճամբարի տևողությունը 7 օր է։ Գիշերակացը կազմակերպվում է վրաններում, սակայն ունենք նաև առանձնացված տնակ, որն ունի լոգարան և սանհանգույց։ Տնակը նաև այլընտրանք է ոչ նպաստավոր եղանակի դեպքում։ Ներքոնշյալ ծրագիրը, պայմանավորված եղանակով, կարող է ենթարկվել փոփոխությունների։

Օր 1-ին․

․ 08։00 մեկնում Երևանից,

․ վրանների տեղադրում,

․ 14։00 ճաշ,

․ Պարանային փորձությունների այգու անցում,

․ Ազատ ժամ,

․ 19։00 ընթրիք,

․ Խարույկ, խաղեր, երգ և պար․

Օր 2․

․ 08։00 վերկացի ժամ,

․ 10։00 նախաճաշ,

․ 11։30 արշավ դեպի Պուշկինոյի ձոր և գետանցման դաս,

․ 14։00 ճաշ գետի ափին,

․ 14։30 վերադարձ ճամբար և հանգստի ժամ,

․ 19։00 ընթրիք,

․ Խարույկ, խաղեր, երգ և պար․

Օր 3․

․ 08։00 վերկացի ժամ,

․ 08։30 վազք և մարմնամարզություն,

․ 10։00 նախաճաշ,

․ ճանաչողական զբոսանք Ստեփանավան քաղաքում,

․ 14։00 ճաշ,

․ մագլցում արհեստական պատի վրա,

․ 19։00 ընթրիք,

․ Խարույկ, խաղեր, երգ և պար․

Օր 4․

․ 06։30 վերկացի ժամ

․ 07։00 Արչասար լեռան վերելք, որի ընթացքում նաև նախաճաշն է կազմակերպվելու,

․  14։00 ճաշ ճամբարում,

․ հանգստի ժամ

․ 19։00 ընթրիք

․ Խարույկ, խաղեր, երգ և պար․

Օր 5․

․ 08։00 վերկացի ժամ,

․ 10։00 նախաճաշ,

․ մագլցման դաս արհեստական պատի վրա,

․ 14։00 ճաշ,

․ Պարանային փորձությունների այգու փորձությունների անցում,

․ 19։00 ընթրիք,

․ Խարույկ, խաղեր, երգ և պար․

Օր 6․

․ 08։00 վերկացի ժամ,

․ վազք և մարմնամարզություն,

․ 10։00 նախաճաշ,

․ ճահիճի արգելքի հաղթահարում,

․ 14։00 ճաշ,

․ թեք լանջի հաղթահարում,

․ 19։00 ընթրիք,

․ Խարույկ, խաղեր, երգ և պար․

Օր 7

․ 08։00 վերկացի ժամ․

․10։00 նախաճաշ,

․ 14։00 մեկնում։

Ճամաբարի արժեքը 65․000 դրամ է, որն իր մեջ ներառում է Երևան-Ստեփանավան-Երևան տեղափոխությունը, երեքանգամյա սնունդը, վրանների, քնապարկերի և այլ անհրաժեշտ գույքի վարձակալությունը։