Քասախի կիրճ

Այս անգամ էլ ճամփորդեցինք՝ ուղություն բռնելով դեպի Քասախի կիրճ: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում: Սկսեցինք քայլել Օհանավանից և հասանք Սաղմոսավանք (Սաղմոսավան գյուղ): Ճանապարհը 7 կմ էր: Սկզբում Օհանավանից հիացանք կիրճի գեղեցկությամբ, այնուհետև սկսեցինք քայլել Քասախ գետի աշխույժ քչքչոցի ուղեկցությամբ՝ հմայվելով աջից և ձախից վեր բարձրացող ժայռերով, իսկ վերջում կրկին հայտնվեցինք կիրճի վերևում: Սաղմոսավանքի բակից Քասախի կիրճի ամբողջ գեղեցկությունը լրիվ այլ անկյուննից է բացվում և ավելի գեղեցիկ և տպավորիչ է: Այս ճամփորդության միջոցով երեխաների համար բացահայտեցինք Հայաստանի ևս մեկ գեղեցիկ անկյուն, ինչպես նաև հաղթահարեցինք դժվարություններ և բարելավեցինք մեր ֆիզիկական վիճակը: