Աղետներ

Աղետ` պատահար, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում: Բնական երևույթներն ինքնին աղետ չեն: Դրանք այն ժամանակ են աղետ դառնում, երբ մարդը հայտնվում է նրանց գործունեության ոլորտում:

Անհրաժեշտ է իրազեկված լինել աղետների վերաբերյալ, քանի որ շատ կարևոր է իմանալ դրանց առաջացման պատճառները և զերծ մնալ դրանց նպաստելուց, շատ կարևոր է իմանալ, թե յուրաքանչյուր աղետից առաջ, ընթացքում և աղետից հետո ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել: Յուրաքանչյուր աղետ յուրովի վտանգներով է լի, սակայն եթե մենք իրազեկված ենք, ուրեմն նաև պաշտպանված ենք: Երկրաշարժ, ջրհեղեղ, սողանք, հրդեհ, հեղեղ…

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվության տարածաշրջանում, ուստի բոլորս էլ պետք է իմանանք մեր բնակարանների, բնակելի տների, դպրոցի և այն հաստատությունների կրող պատերը, որտեղ մշտապես գտնվում ենք: Կրող պատերն ամենաամուրն են և դրանց մոտ կարող ենք պաշտպանվել: Իմանալով, որ աստիճամավանդակները ամուր չեն, բարձր հարկում բնակվողները չեն շտապի վազել աստիճաններով, այլ կմնան տանը…

Աղետի վերաբերյալ դասերը թեև անմիջականորեն չեն առնչվում լեռնագնացությանը, բայց շատ կարևոր են մեր անվտանգության համար, այնպես որ մեր ակումբի դասերի ծրագրում այս թեման ևս ներառված է: