Անձավաջրի և Զոզոյի կիրճերը

Առավոտյան ժամի համեմատ, բավականին աշխույժ դեմքերով հավաքվեցինք մշտական հանդիպման վայրում, տեղավորվեցինք մեքենայի մեջ և ճանապարհ բռնեցինք դեպի Վայոց Ձոր։ Զրույցներով, հարցերով, ոմանք քնելու փորձ անելով սլանում էինք մշուշոտ ճանապարհով։ Եվան պահն օգտագործում էր գիրք կարդալու համար՝ հաստափոր Հարի Փոթեր էր կարդում։ Վայոց Ձորը մեզ դիմավորեց թանձր մառախուղով և ձնով։ Բայց քանի որ մենք իջնելու էինք և ոչ թե բարձրանալու, գիտեինք, որ մառախուղը ժամանակավոր է։ Կիրակի օրվա մեր նպատակը քիչ հայտնի 2 կիրճ անցնելն էր՝ Անձավաջրի և Զոզո անվանումներով։ Շատ գեղեցիկ կիրճեր են։ Ժայռերը վեր են խոյանում, ի ցույց դնելով իրենց մեջ թաքցրած անձավներ ու վայոցձորյան յուրահատուկ գույներ։ Տեղ-տեղ ժայռերն այնպես են սեղմվում, որ թվում է՝ ճանապարհ չկա։ Կենդանական աշխարհն էլ այստեղ պասիվ չէ, ինչի մասին էին վկայում բազմաթիվ հետքերը։ Այս կիրճերն անցնելուց պետք է հաղթահարել մասուրի և այլ թփեր, քարքարոտ անցումներ։ Մենք նույնիսկ մի փոքր ցածր գտնվող քարանձավ բարձրացանք։ Մեկը մյուսից գեղեցիկ տեսարաններ էին։ Չնայած ցրտին, միևնույն է երեխաները հաղթահարեցին երկու կիրճերի փորձությունները, իրենց հիշողության մեջ դաջելով ժայռոտ Հայաստանի պատկերները։
Վերադարձին <<Գաղտնի ձմեռ պապ>> խաղացինք, և նվերները միմյանց կհանձնեք հաջորդ արշավին։
Այս անգամ քայլեցինք 8 կմ։