2016թ. աննախադեպ լեռնային տարի

2016թ.-ը լեռնագնացության ոլորտում շատ ակտիվ տարի ստացվեց: Նորանկախ Հայաստանի լեռնագնցության պատմությունը շատ պասիվ փուլում էր: Չնայած լեռնագնացները վերելքներ էին կատարում ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս՝ Կազբեկ, Էլբրուս, Դամավանդ, Արարատ, սակայն դա այն լեռնագնացությունը չէր, որ համապատասխաներ լեռնագնացության իմասին: 2010թ.-ից հայ լեռնագնացները մարզվում և կարգեր էին ստանում Բեզենգի ալպինիստական ճամբարում՝ վերելքներ իրականացնելով տեխնիկապես բարդ լեռներ: Իսկ 2016թ.-ը կարծես աստիճանական առաջ գնացող քայլերի կենտրոնացման տարի ստացվեց: Վերելքներ կատարվեցին ինչպես 6000մ-ից բարձր գագաթներ, այնպես էլ՝ տեխնիկապես բարդ. հայազգի Արա Խաչադուրյանին և Իռանա Խառազովային (ով Էվերեստ բարձրացած առաջին հայ կինն է) հաջողվեց բարձրանալ Էվերեստ լեռը, Արտաշես Մկրտչյանը վերելք իրականացրեց Պիկ Լենին գագաթ, Էդուարդ Սարգսյանը, Լևոն Մովսիսյանը, Սուրեն Պետրոսյանը և Գարիկ Ունուսյանը վերելք կատարեցին Մաթերհորն լեռ, Անտուան Անանյանը և Տիգրան Մանսուրյանը՝ Մոմբլանը, Իգոր Խալաթյանը՝ Ուշբա լեռ, Շուշաննա Ռուբենյանը և Նարինե Ճաղարյանը Պիկ Լենին գագաթի վերելքի փորձ արեցին, հասնելով մինչև 6148մ՝ Ռազդելնայա գագաթ, և շատ այլ վերելքներ: Լեռնային ակումբներն իրականացրեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվեց նաև մեր ակումբը: Ակումբի ստեղծումը կարևորվեց նրանով, որ երեխաների համար նման ակումբը առաջինն էր և մինչև հիամ միակը, դպրոցներում նույնպես լեռնագնացության կամ տուրիզմի խմբակներ չեն գործում, իսկ մեր ակումբի միջոցով երեխաները հնարավորություն ստացան մոտ լինել լեռնագնացությանը: Մեր ակումբն էլ իր չափով ներդրում ունեցավ 2016թ. աննախադեպ լեռնային տարում, ինչը գնահատվեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից: