Անվտանգությունը լեռնագնացության մեջ

Անհրաժեշտ է անընդհատ լրացնել լեռնային բնության վերաբերյալ մեր գիտելիքները, այդ հիմքի վրա կատարելագործել տեսական և գործնական պատրաստվածությունը: Պակաս կարևոր չէ ճանաչել մարդու վարքագիծը լեռներում, նրա վարքագիծը բարդ պայմաններում: Դա թույլ է տալիս առանձնացնել անվտանգության կանոնների խնդիրները:

Ցանկացած գիտելիք, որը ստանում ենք մեր դասերի ընթացքում, մեր արշավներն անվտանգ են դարձնում: Հաջողված արշավի բաղադրիչներն են՝ կարգապահությունը, համախմբվածությունը, մարզումները, տարբեր, այդ թվում՝ էքստերմալ իրավիճակներում գործելու ունակությունը, ինքնավստահությունը, գիտելիքը և թիմային լինելը. մեկ խոսքով՝ անվտանգությունը: Դասերի ընթացքում ‹‹4 ԳԱԳԱԹ›› մանկապատանեկան լեռնային ակումբի երեխաները սովորում են անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը: Անվտանգությունը ամենուր է՝ լեռնային վտանգներ, աղետներ, առաջին բժշկական օգնություն, կողմնորոշում, գույք, հանգույցներ, գույքի պահպանման ժամկետ, ինչպես քայլել թեք լանջերի կամ ձյան վրա, մագլցում, վրան տեղադրել և ցանկացած լեռնագնացության վերաբերյալ գիտելիքներին տիրապետելը անվտանգության հիմքն է: Եթե մենք չգիտենք պարանի պահպանման ժամկետը, չգիտենք վրանը գետի ցամաքած հունի վրա տեղադրելու անթույլատրելիությունը, շարքով քայլելու կարևորությունը, կայծակի, քարաթափման կամ ձնահոսքի ժամանակ վարվելակերպը և շատ ու շատ բաներ, մեր ճամփորդությունն անվտանգ չի լինի: Մեր անվտանգությունից ելնելով պետք է ճիշտ պատրաստվենք արշավին: Պատրաստվելիս որոշում ենք արշավի նպատակը, ըստ դրա ընտրում ենք երթուղին և տեղաշարժման միջոցը, մշակում ենք արշավի օրակարգը, որոշում խմբի կազմը և խմբի անդամների պարտականությունները: Պարզ է, որ վատ ֆիզիկական պատրաստվածությամբ, առանց տեսական և հատուկ գիտելիքների մեր արշավն անվտանգ չի լինի: