Առաջին օգնություն

Լեռներ գնալիս պետք է ճիշտ պատրաստվել և կարողանալ հաղթահարել ցանկացած վտանգ, լինի դա եղանակային, բնական արգելքների, թե մարմնական վնասվածքի ձևով: Այդ նպատակով է, որ շատ մանրամասն սովորում ենք առաջին բուժ. օգնության դասերը: Այս գիտելիքների շնորհիվ մեզ մոտ ձևավորվում է տարածական մտածողություն, քանի որ սովորում ենք ոչ թե ստանդարտ բժշկական օգնություն, այլ այնպիսի հմտություններ, որ նույնիսկ առանց բուժ. օգնության անհրաժեշտ պարագաների կկարողանանք դադարեցնել արյունահոսությունը, անշարժացնել մարմնի կոտրված կամ վնասված մասը, անշարժացնել օտար մարմինը, տեղափոխել տուժածին, այդ թվում նաև ցածր առաստաղի պայմաններում (օրինակ՝ քարանձավում) և այլն, և այլն: 

Այս դասի միջոցոցով սովորում ենք օգնություն ցուցաբերել ձեռքի տակ եղած միջոցներով, օրինակ պլաստիկե շշով: Չեք հավատու՞մ, իզուր… Պլաստիկե շշով կարող ենք նույնիսկ կոտրվածք անշարժացնել: Դասական բուժ. օգնությունից տարբերվող մեր դասը շատ կարևոր է լեռնագնացության մեջ, քանի որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կարողես չունենալ անհրաժեշտ պարագաներ օգնություն ցուցաբերելու համար, իսկ այս գիտելիքների շնորհիվ, ծայրահեղ իրավիճակներում հայտնվելու դեպքում, հաստատ ամեն բան դրական ավարտ կունենա: