Երևակայական գետ

Ի՜նչ հագեցած գործնական աշխատանք: Այսօր էլ սովորեցինք, թե ինչպես կարող ենք 14 հոգով անցնել գետը, որի ժամանակ միայն մեկ հոգին է ջուրը մտնելու: Այո, այո, դա շատ էլ հնարավոր է: Դրա համար հարկավոր է պարան, սաղավարտ, անվտանգության գոտի, զսպանակակեռիկ, գլորանիվ և համարձակություն: Կարևորը մեզ հաջողվեց ճիշտ ընտրել գետանցման տեղը: Մեր համարձակ երեխաները հաջողությամբ անցան երևակայական գետը: Շատ ճիշտ հարց է առաջացել Ձեզ մոտ՝ ինչու՞ երևակայական, դե քանի որ մենք դեռ սովորում ենք, չէինք կարող հենց առաջին անգամը գետի վրա մարզվել: Երևակայական գետի վրա կապեցինք պարանը, անցանք մի ափից մյուսը, անցանք և հասկացանք, որ մեր ձեռքերին ուժ է հարկավոր պարանով անցնելու համար: Մեր պատկերացրած գետն էլ բավականին վարար էր ու սառը: Հիմա բոլորս անհամբեր սպասում ենք հենց իրական գետանցման մարզումներին: