Գույք և հանդերձանք

Գույք և հանգույցներ- Պարան, ուղիղ հանգույց, ութնակապ, բուլին և հսկիչ կապ, զսպանակակեռիկ, անվտանգության գոտի և սաղավարտ, սառցահատ, սառցակտրիչ և այլ տեխնիկական միջոցներ, առանց այս ամենին ծանոթանալու և տիրապետելու ունակության մենք չենք կարող զարգանալ որպես լեռնագնաց, քանի որ ստիպված կլինենք ընտրել այնպիսի լեռներ կամ երթուղիներ, որոնք շատ հեշտ են և չեն պահանջում գույքի կիրառություն: Իսկ մագլցելու մասին ընդանրապես պետք է մոռանանլ:

Սկզբում այս բոլորի հետ ծանոթանում ենք անուններով, այնուհետև սովորում տեսակները և թե որն ինչի համար է օգտագործվում: Լեռնագնացության մեջ գլխավոր  դեր կատարող գույքերից է պարանը և մեր դասերի շնորհիվ կարողանում ենք տարբերել ստատիկ և դինամիկ պարանները, և գիտենք, թե որն ինչի համար է օգտագործվում: Պարանի ամրությունը կարևոր գործոն է, ուստի մենք սովորում ենք, թե որոնք են պարանի ամրությունը թուլացնող գործոնները և ինչպես պետք է խուսափենք դրանցից: Պարանի կառուցվածք, տրամաչափ, խնամք, օգտագործման ժամկետ և շատ այլ բաներ սովորելը անհրաժեծտ է իմանալ, որպեսզի մեր վերելքներն ու մագլցումներն անվտանգ լինեն: