Step Slackliners Armenia

Սլեքլայնը Հայաստանում ճանաչում գտավ Step Slackliners Armenia ակումբի միջոցով, որն իր գործունեությունը սկսել է 2012թ.-ից: Ապրիլի 22-23-ին (վրանային գիշերակացով) Դժոխքի ձորում նշվեց Step Slackliners Armenia ակումբի 5-ամյակի միջոցառումը, որի ընթացքում իրականացվեց և սլեքլայն, և հայլայն, և ժայռամագլցում, ինչպես նաև` ռոփ ջամփինգ: Միջոցառմանը ներկա էին տարբեր ակումբների ներկայացուցիչներ` Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, Wite Irbis ալպինիզմի և ժայռամագլցման ակումբը, Overz ժայռամագլցման ակումբը, Scream of Soul ակումբը, VeloClub հեծանվային ակումբը, Up The Rocks ակումբը, Աս տուրիստական ակումբը, Արշավիղ ակումբը և մենք` 4 Peaks Alpine Club: Էքստրիմով և ադրենալինով հագեցած երեկոն ամփոփվեց խարույկի շուրջ զրույցներով և երաժշտությամբ: Միջոցառման նպատակն էր լայն շրջանակներում ճանաչելի դարձնել սլեքլայն մարզաձևը և նպաստել դրա զարգացմանը Հայաստանում: Մեր ակումբն անմասն չմնաց այս ամենից և մեր փոքրերն էլ մարզվեցին սլեքլայնի վրա, ինչը շատ անհրաժեշտ է հավասարակշռությունը զարգացնելու համար, որը կարևորություն ունի ժայռամագլցման մեջ և բարդ տեղանքներ անցնելիս: Մեր ակումբը  Step Slackliners Armenia-ի թիմին մաղթում է հաջողություն և անհամբեր սպասում սլեքլայնի հերթական մարզումներին: