Կապիր արագ և ճիշտ

‹‹4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբի›› երեխաներն ամեն դասի վերջում մի հանգույց են սովորում, և այսօր որոշեցինք ստուգել, թե ինչպես է դա ստացվում նրանց մոտ: Բայց դա սովորական ստուգում չէր լինելու. երեխաները պետք է ուղիղ հանգույցը և ութնակապը կապեին ոչ միայն ճիշտ, այլ նաև արագ: Արդարացնելով սպասումները, բոլորն էլ հանգույցները կապեցին արագ և ճիշտ, սակայն աղջիկներից լավագույն արդյունքը ՅԱՆԱՆ ցույց տվեց: Նա այս երկու հանգույցները կապեց 28.88 վայրկյանում, իսկ տղաներից` Միքայելը 38 վայրկյանում, ինչի համար էլ ստացան հայաստանյան բնաշխարհի նկարներով օրացույց: