Թե կարող ես, քայլի´ր

Այսօր սլեքլայինի դաս էր մեզ մոտ: Մինչ դասը երեխաներին շատ հետաքրքիր էր, թե ինչ է այն և որքանով է անհրաժեշտ լեռնագնացության մեջ: Մեր հրահանգիչը հատուկ ժապավենը ձգեց երկու ծառերի միջև։ Սլեքլայնը տարբերվում է լարախաղացությունից, քանի որ լարախաղացության մեջ օգտագործվում է պիրկ ձգված, շրջանաձև հատույթով պարան կամ ճոպան, իսկ սլեքլայնի դեպքում՝ ժապավեն։ Ժապավենի ձգվածությունը կարգավորվում և փոփոխվում է ըստ նպատակահարմարության, երկարությունը և լայնությունը նույնպես տարբեր է լինում՝ նախատեսված տարբեր հնարքների, երկար ճանապարհներ անցնելու, կամ ջրի մակերևույթից բարձր ձգելու համար։

Մարզման վերջում երեխաները հասկացան, որ այս մարզաձևի միջոցով զարգանում է հավասարկշռությունը և կենտրոնանալու ունակությունը, ինչը խիստ անհրաժեշտ է լեռնագնացին, ինչպես լեռնային վերելքների ժամանակ, այնպես էլ մագլցելիս:

Մարզման վերջում առաջխաղացում կար՝ կարողանում էինք գոնե մի քանի վայրկյանով հավասարակշռություն պահպանել ժապավենի վրա: