Անժելա Ճաղարյան

Անժելա Ճաղարյանը մասնագիտությամբ նկարչուհի է: 2021թ.-ի հուլիսից ՀՀ ՆԳՆ լեռնափրկարար է: Լեռնագնացությամբ սկսել է զբաղվել պատանեկան տարիքից: Հանդիսանում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկակն ֆեդերացիայի անդամ: Բազմաթիվ վերելքներ է իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ Արարատ, Կազբեկ, Էլբրուս, Դամավանդ: Ունի լեռնային ուղեկցորդի երկար տարիների փորձ: Անժելայի շնորհիվ երեխաները սովորում են, թե ինչ գույք-հանդերձանք կա առհասարակ լեռնային աշխարհում, և մասնավորապես, ինչպես պետք է պատրաստվել արշավ գնալիս: