Ռաֆիկ Ժամակոչյան

Ռաֆիկ Ժամակոչյանը բժիշկ է՝ նյարդաբան, զինվորական բժիշկ և անհետաձգելի բուժ. օգնության բաժանմունքի բժիշկ: Հանդիսանում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ: Ռաֆիկի շնորհիվ երեխաները ստանում են գիտելիքներ առաջին օգնության վերաբերյալ՝ առաջին օգնություն ձեռքի տակ եղած միջոցներով, արյունահոսության դադարեցում, վիրակապում, գործողություններ օձի կծելու դեպքում, վերականգնողական դիրք, այրվածքների և ցրտահարության ժամանակ առաջին օգնություն  և այլն։