4 ԳԱԳԱԹ մանկապատանեկան լեռնային ակումբ

Մեր նպատակն է 5-14 տարեկան երեխաների շրջանում նպաստել առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության զարգացմանը, բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև հայրենասիրության ձևավորմանը

Գալիք արշավներ և ճամբարներ

4 ԳԱԳԱԹ մանկապատանեկան լեռնային ակումբ

Գալիք արշավներ և ճամբարներ

Տեսական դասընթացներ

Տեսական դասերը ավելացնում են գիտելիքները և ճանաչողույթունը շրջակա միջավայրի, լեռների, վտանգների և հմտությունների վերաբերյալ

Արշավներ, վերելքներ և ճամբարներ

Մենք իրականացնում ենք բազմաթիվ արշավներ և լեռնային վերելքներ Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում

Դահլիճային և ժայռային մագլցումներ

Մագլցումը զարգացնում է ճկունությունը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը և պատասխանատվության զգացումը

Առաջին օգնություն

Առաջին բուժ. օգության դասընթացները պետք են գալիս երեխաներին թե արշավներին, և թե կյանքի հետագա ընթացքում

Մեր ճամփորդությունները

Կարդացեք մեր ակումբի ամենաթարմ նորությունների և վերելքների մասին

Սուրբ Սարգիս լեռ և Վարդաբլուրի լճեր

Լոռու մարզը լավագույնս է նկարագրում Հայաստանի չքնաղ բնությունը։ Եվ պատահական չէ,

Սուրբ Սարգիս լեռ և Վարդաբլուրի լճեր

Լոռու մարզը լավագույնս է նկարագրում Հայաստանի չքնաղ բնությունը։ Եվ պատահական չէ, որ շատ հայտնի բանաստեղծներ (օր.` Թումանյան) և նկարիչներ (օր.` Սարյան) լոռվա բնությամբ ոգեշնչվել և

Առյուծ, Ձնծաղիկ, Գոսաբլուր, Մեծսայլ, Երիցասար

10.11.2024թ.-ին Արարատի մարզում էինք: Այս անգամ ծրագրել էինք միանգամից հինգ գագաթ բարձրանալ և մեզ հաջողվեց իրագործել ծրագիրը: Սկսեցինք քայլել Լանջառ և Լուսաշող գյուղերի մոտակայքից և

Խամշի վանք և Սևանա լիճ

13.10.2024թ.-ին մեզ համար բացահայտեցինք Նոր եղցի կամ Խամշի վանքը: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում: Շատերի համար Գեղարքունիքի մարզը չի ասոցացվում անտառապատ տարածքների հետ, բայց արի

150 +

Կատարված վերելք

30 +

Դասընթացի թեմա

1200 +

Կիլոմետր անցած ճանապարհ

221

Ակումբի անդամ

ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Երեխաների ծնողները մեզ շատ են օգնում իրենց մասնակցությամբ

«4 Գագաթ»-ում են իմ երեխաները զգում, թե ինչ է ընկերոջ հանդեպ հոգատարությունը, ընհանուրի մեջ սեփական ես-ի դասումը, հանդուրժողականությունը։ Եվ ի վերջո, այստեղ են իրենք հասկանում, որ հայրենիքը լոկ վերացական գաղափար չէ։ Հայրենիքը դա Թեժքարն է, Արմաղանն է, Դժողքի Ձորն է, Արա լեռն է և շատ-շատ ուրիշ վայրեր, որոնք մեկ անգամ այցելելուց հետո արդեն իրենցն են դառնում։

Գարեգին Բաղդյան Ծնող

testimonial-icon

«4 Գագաթ»-ը մի ինքնատիպ կյանքի դպրոց է, այլ ոչ թե պարզապես լեռնագնացության և ժայռամագլցման ակումբ։ Այն փորձը, գիտելիքը և հմտությունները, որոնք իմ երեխաները ձեռք են բերում ակումբում, հնարավոր չէ մոդելավորել որևէ այլ իրավիճակում կամ դասապրոցեսում։ Այստեղ են իրենք սովորում, թե ինչ է անվտանգությունը, բնության պահպանությունը, զգուշությունը, բարդ իրավիճակում կողմնորոշվելու ունակությունը, զսպվածությունը։

Իրինա Լիլոյան Ծնող

testimonial-icon

Շնորհակալ եմ ակումբի մարզչական կազմին երեխաներիս ամբողջական գիտելիքներ տալու համար: Բոլոր արշավներն էլ հետաքրքիր են և ուսանելի, որոնք ֆիզիկական և հոգևոր դաստիրակություն են տալիս մեր երեխաներին: Հատկապես ուզում եմ առանձնացնել Մենակսար լեռան ձմեռային վերելքը, որը ձյան պատճառով ուներ դժվարանցանելի հատվածներ և մեր երեխաները արժանապատվորեն հաղթահարեցին այն:

Քրիստինե Թումասյան Ծնող

testimonial-icon

Արդեն մեր երրորդ երեխան է ավարտում ակումբի դասընթացները՝ ստանալով բազմակողմանի գիտելիքներ հայրենի բնության, կենդանական աշխարհի, առաջին բժշկական օգնության ու արշավային առօրյայի մասին։ Արշավները դարձել են մեր կյանքի կարևոր ու անբաժանելի մասը։ Ակումբի շնորհիվ երեխաները հասկանում են, որ ճիշտ ուղղությամբ արվող փոքր քայլերը իրենց ի վերջո տանում են դեպի իրենց երազանքների բարձունքները։

Հասմիկ Մարտիրոսյան Ծնող

testimonial-icon