Ակնասար լեռան վերելքը
Ակնասար լեռնագագաթ գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանին, Գեղամա Լեռնավահանում: Ունի 3264 մ բարձրություն: Ակնասարն իրենից ներկայացնում է հրաբխային երկգագաթ լեռ և հանդիսանում է Գեղամա լեռների կենտրոնական մասում գտնվող գագաթներից՝ ամենաբարձրը Եռաթմբերի խմբում: Լեռան լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան բազմազան բուսականությամբ: Լեռան հարևանությամբ՝ 3030 մ բարձրության վրա է գտնվում Ակնա լիճը, որն ունի 0,5 կմ² մակերես։
Սեպտեմբի 27-ի առավոտյան ճանապարհ ընկանք, չպատկերացնելով անգամ պատերազմ սկսելու մասին։ Երեխաների հետ արշավի ճանապարհին տեղեկացանք, թե ինչ է կատարվում Արցախում, բայց հաղթեցինք մեր միջի տագնապն ու տխրությանը՝ փորձելով երեխաների վրա չտարածել այդ զգացողությունները։ Պետք է պահպանենք նրանց ժպիտներն ու աչքերի փայլը, խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունքը։Գեղամա լեռներն այնքան գեղեցիկ էին, ասես մխիթարանք լինեին։ Սկսեցինք քայլել Ակնա լճից և հաղթահարեցինք Ականասար լեռան երկու գագաթները։ Մենք մեր լեռների պես ամուր կմնանք՝ հասնելով նաև #հաղթական_բարձունքին։










