Վերելք Արշավասար լեռ

Էլ մեզնից ի՞նչ արշավական, եթե չլինենք Արշավասար լեռան գագաթին: Եվ այս բացը լրացնելու համար այս կիրակի հենց այս գագաթը կբարձրանանք: 08.12.2024թ.-ին գնում ենք դեպի Վայոց Ձորի մարզ, բարձրանալու ենք Արշավասար լեռը, որն ունի 2409մ բարձրություն: Վերելքը սկսելու ենք Գնիշիկ գյուղից և այստեղ էլ ավարտենք: Քայլելու ենք նաև ձյան մեջ:

Երթուղու երկարությունը՝ 6կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400մ
Ինչպես պատրաստվել արշավին.

  1. ձմեռային գլխարկ,
  2. ձեռնոց,
  3. արևապաշտպան կրեմ,
  4. ակնոց,
  5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
  6. ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
  7. հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
  8. հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
  9. անձրևապաշտպան թիկնոց,
  10. 1զանգապան,
  11. ձեռնափայտ, եթե ունեք,
  12. ջուր 1,5լ,
  13. սնունդ,
  14. փոխնորդ կոշիկ և գուլպաներ,

այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: