Վերելք Նժույգ և Սպիտակ լեռներ
24.11.2024թ.-ին կրկին գնում ենք դեպի Լոռու մարզ: Բարձրանալու ենք Նժույգ (2470մ) և Սպիտակ (2320մ) լեռները: Այս գագաթները հանդիսանում են Փամբակի լեռների ճյուղավորումներից մեկի՝ Արջուտի թամքոցի գագաթները, իսկ Նժույգ լեռը՝ ամենաբարձր կետը: Վերելքը սկսելու ենք Լեռնանցք գյուղից և ավարտելու ենք Սպիտակ քաղաքի մոտակայքում:
Երթուղու երկարությունը՝ 12կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով աշնանային կամ ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. Զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտ)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: