Վերելք Արտանիշ լեռ
2025թ․-ի արշավային օրերը սկսենք Արտանիշ լեռ բարձրանալով։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում, բարձրությունը՝ 2461 մ։ Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից, այդ թվում՝ Մեծ և Փոքր Սևանների հատման կետը։ Գագաթից հետո կիջնենք դեպի Սևանա լիճ և ափով քայլելով կգնանք դեպի մեքենան։ Այս արշավը նախատեսված է ակումբի անդամների համար։
Երթուղու երկարությունը՝ 9․5 կմ,
Հարաբերական բարձրությունը՝ 490մ։
Ինչպես պատրաստվել արշավին.
1. ձմեռային գլխարկ,
2. ձմեռային ձեռնոց,
3. արևապաշտպան կրեմ,
4. ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6. ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7. հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8. հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9. անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11. ձեռնափայտ, եթե ունեք,
12. ջուր 1,5լ,
13. սնունդ,
14. փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. աղբի տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։
16. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը,
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):