Վերելք Ոչլոտ լեռ

23․02․2025թ․-ին գնում ենք յուրահատուկ, միևնույն ժամանակ նաև տհաճություն առաջացնող անվանումով մի գագաթ, որը գտնվում է Լոռու մարզում։ Ոչ ավել, ոչ պակաս՝ Ոչլոտ լեռը։ Այս լեռը Բազումի լեռների ճուղավորումներից՝ Չքնաղի լեռների գագաթներից է։ Ունի 2159մ բարձրություն։ Արշավը կսկսենք Գոգարան գյուղից և այստեղ էլ կավարտենք։ Արշավին կարող են մասնակցել բոլոր երեխաները։    

Երթուղու երկարությունը՝ 5 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամը,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)

Մեկնելու ժամը՝ 7:45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):