Վերելք Աղավնո լեռ և արշավ Ապարանի ջրամբարում

26․01․2025թ․-ին գնում ենք դեպի սառնաշունչ Արագածոտնի մարզ։ Բարձրանալու ենք Աղավնո լեռը, որը Թեղենյաց լեռների ճյուղավորումներից է, ունի 2309մ բարձրություն։

Գագաթից իջնելուց հետո կքայլենք նաև Ապարանի ջրամբարի ափերով, հույս ունենալով, որ այն սառած կլինի։  Այս արշավը նախատեսված է ակումբի անդամ երեխաների համար։

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)

Մեկնելու ժամը՝ 7:45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):