Արշավ դեպի Ծովեր լիճ
23.06.2024թ.-ին թեթև, գեղեցիկ, խաղերով հագեցած արշավ կիրականացնենք դեպի Դսեղի Ծովեր լճեր: Այն Երկրաբանական բնության հուշարձան է Հայաստանում, տեղակայված է Սևորդաց լեռնաշղթայի Ծովիշաղ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է բնության պետական հուշարձանների ցանկում։ Այս արշավը հարմար է նաև արշավային փորձ չունեցող երեխաների համար:
Երթուղու երկարությունը՝ 5կմ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել բարակ երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ կամ թեթև բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
15.ըստ եղանակի՝ փոխնորդ գուլպաներ և կոշիկ:
Մասնակցության արժեքը՝ 9.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 9:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 18:00-19:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: