147400920 1803432933166956 7748987788671736581 n

Ինչ է անհրաժեշտ ունենալ արշավի ժամանակ

Շատ կարևոր է տեղեկանալ այն վայրի մասին, որտեղ գնում ենք, քանի որ այդ տեղեկությունների շնորհիվ է, որ մենք ճիշտ կազմակերպում ենք մեր ճամփորդությունը: Այս ամենն ավելի կարևոր է դառնում, երբ երեխաների արշավ ենք կազմակերպում։

Ըստ տեղանքի հեռավորության որոշում ենք, թե երբ շարժվել քաղաքից և որքան ժամանակ ունենք վերադարձի համար: Վերադարձը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի մեքենային հասնենք նախքան մթնելը, քանի որ մթության մեջ քալելը վտանգավոր է և ոչ նպատակահարմար: Մթության մեջ կենդանիների համեմատ մենք ավելի թույլ ենք, թեկուզ միայն տեսողության առումով: Մեկնելու ժամը պետք է լինի առավոտ շուտ` ամենաուշը 08:00: Այս կերպ մենք կխուսափենք արևի ճառագայթների տակ երկար մնալուց:

Տանը կամ ընկերներին պետք է հայտնել, թե ուր ենք գնում, ինչ խմբի հետ և երբ ենք պլանավորում մոտավոր վերադարձը: Այս տեղեկատվությունը կարևոր է նրանով, որ եթե մեզ ինչ որ բան պատահի, ինչի արդյունքում մենք չենք կարողանում կապ հաստատել, և երբ ասված ժամից ուշանանք, մեզ համար կանհանգստանան և կիմանան որտեղ փնտրել մեզ:

Շատ կարևոր է ունենալ հարմար կոշիկներ, քանի որ մեր գործունեությունը հիմնականում կապված է քայլելու հետ, դրանք պետք է լինեն հարմարավետ: Կարևոր և պարտադիր է ուսապարկի առկայությունը: Նախ` ուսապարկով քայլելն ավելի հարմարավետ է, քանի որ այն կայուն մնում է մեր մեջքի վրա, չի ճոճվում և մեզ չի հանի հավասարակշռությունից: Բացի այդ, շատ կարևոր է, որ քայլելիս մեր ձեռքերը ազատ լինեն /եթե արշավային փայտերով չենք քայլում/, քանի որ սայթակելու դեպքում կարող ենք ձեռքերով կանխել մեր անկումը: Ուսապարկը պաշտպանում է մեր մեջքը, ինչպես քամիներից, այնպես ապահովում է ողնաշարի անվտանգությունը անկման ժամանակ:

Ֆիզիկական պատրաստությունը շատ կարևոր է, ինչի արդյունքում անհրաժեշտ է կատարել վարժություններ, որոնք կբարձրացնեն մեր ֆիզիկական պատրաստության մակարդակը և կօգնեն մեզ միշտ պատրաստ լինել արշավներին:

  1. Արևային գլխարկ,
  2. Ականջները քամուց պաշտպանելու համար ոչ հաստ գլխարկ կամ ականջակալներ,
  3. Ակնոց,
  4. Արևապաշտպան կրեմ,
  5. Կիսաթև կամ բարակ երկարաթև շապիկ: Երկարաթև բարակ շապիկը պաշտպանում է արևից,
  6. Տաք բաճկոն հանգստի ժամանակ և գագթին հագնելու համար,
  7. Տաբատ: Շորտերը նույնպես ցանկալի չենք` արևից խուսափելու և խոտերի, փշերի ծակոցներից, միջատների և սողունների խայթոցներից խուսափելու համար,
  8. Արշավային կոշիկներ,
  9. Փոխարինող գուլպաներ,
  10. 1,5 լիտր ջուր,
  11. Սնունդ: Սնունդի հարցում պետք չէ ընկնել ծայրահեցությունների մեջ: Սնունդը պետք է լինի չափավոր և չփչացող,
  12. Արշավային ձեռնափայտեր,
  13. Ուսապարկ,
  14. Անձրևանոց.
  15. Դեղատուփ,
  16. աղբի համար տոպրակ:

Անհրաժեշտ գույքը ձմեռային մեկօրյա արշավների ժամանակ.

  1. Արևային գլխարկ,
  2. Ձմեռային գլխարկ,
  3. Ակնոց,
  4. Արևապաշտպան կրեմ,
  5. Ձեռնոցներ,
  6. Շարֆ կամ բանդանա,
  7. խիտ գործվածքով կամ ֆլիսե վերնահագուստ,
  8. քամուց պաշտպանող բաճկոն,
  9. փետուրե /կամ փոխարինող/ բաճկոն,
  10. Տաք աբատ: Տաբատի տակից հագնում ենք տաք հագուստ կամ թերմոհագուստ,
  11. Ձմեռային արշավային կոշիկներ,
  12. Փոխարինող գուլպաներ,
  13. 1,5 լիտր ջուր,
  14. Սնունդ: Սնունդի հարցում պետք չէ ընկնել ծայրահեցությունների մեջ: Սնունդը պետք է լինի չափավոր և չփչացող,
  15. Արշավային ձեռնափայտեր,
  16. Ուսապարկ,
  17. Անձրևանոց,
  18. Դեղատուփ,
  19. Աղբի տոպրակ:

Վերոնշվածը վերաբերում է տեխնիկապես բարդություն չներկայացնող և մեկօրյա արշավներին: