Լալվար լեռ և Կայանբերդ ամրոց

Հունիսի 1-2 գնում ենք Լոռու մարզ, այս անգամ հայ-վրացական սահմանին բավականին մոտ: Երկու օրերին էլ արշավներ կլինեն՝ առաջին օրը շատ թեթև, երկրորդ օրը՝ միջին բարդության, որի շնորհիվ կբացահայտենք Հայաստանի հյուսիսային գեղեցկությունները և մշակութային ժառանգությունը:  

Օր 1․ առավոտյան ժամը 8-ին կշարժվենք Երևանից: Այս օրը կայցելենք Կայանաբերդ ամրոց, որը գտնվում է Սանահին և Հաղպատ գյուղերի միջև, երկու կիրճերի միացման տեղում, հրվանդանի վրա: Կայանաբերդի տարածքում է գտնվում Դսեվանքի Սբ․ Աստվածածին ոչ մեծ, գմբեթավոր եկեղեցին: Այստեղ հասնելու և վերադառնալու համար քայլելու ենք 3կմ, հաղթահարելու՝ 100մ հարաբերական բարձրություն: Տեսարանների մասին գրելն ավելորդ է, տեսնել է պետք: Այստեղից կգնանք Կաճաճկուտ, որի մերձակայքում վրանային ճամբար կկազմակերպենք:

Օր 2․ առավոտյան 7-ին վերկաց: Նախաճաշելու ենք և ամենաուշը 8-ին սկսենք քայլել դեպի Լալվարի գագաթ, որը Վիրահայոց լեռների ամենաբարձր գագաթն է: Այն գտնվում է հայ-վրացական սահմանին մոտ, այնպես որ Լալվարի 2552մ բարձրությունից կտեսնենք և Վրաստանը, և Հայաստանի չքնաղ բնությունը: Այս օրն էլ կքայլենք 9կմ և կհաղթահարենք 800մ հարաբերական բարձրություն:

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ականջները քամուց պաշտպանող բանդանա կամ թեթև գլխարկ,
2. արևային գլխարկ,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ժակետ և թեթև բաճկոն,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով արշավային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ ցանկության),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12. լապտեր,
13. քնապարկ (չունենալու դեպքում նախպես զգուշացնել),
14. գորգիկ (չունենալու դեպքում նախպես զգուշացնել),
15․ ջուր 1,5լ,
16․ սնունդ,
17. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,

18․ ունենալ նաև փոխնորդ շորեր և կոշիկ:

Եթե ձեր վրան, քանապարկ և գորգիկով եք գալու, խնդրում եմ նույնպես զգուշացնել:

Մասնակցության արժեքը՝ 17.000 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 08:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: