Սրվեղի վանք

09․03․2025թ․-ին գնում ենք դեպի Տավուշի մարզ։ Այցելելու ենք Սրվեղի վանք, որն իր տեսակով նման է Կիրանց վանքին։ Սրվեղի վանքը աղյուսաշեն համալիր է, որը գտնվում է Այգեհովիտ գյուղից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ անտառի մեջ, բարձրադիր սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում: Սրվեղի վանքի մասին տեղեկություններ մեզ չեն հասել, իսկ վանքի պատերին եղած արձանագրությունները սուղ են՝ տալով կցկտուր պատկերացումներ վանքի պատմության և ճարտարապետության մասին:       

Երթուղու երկարությունը՝ 5կմ
Հարաբերական բարձրությունը՝ 200մ

Ինչպես պատրաստվել արշավին.

1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան,
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ,
16. տոպրակ՝ սեփական աղբը (կոնֆետի թղթեր, դատարակ անձեռոցիկի տուփեր, օգտագործված խոնավ անձեռոցիկ) մեջը դնելու համար։

Մասնակցության արժեքը՝ 9000 դրամը,

Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտա)

Մեկնելու ժամը՝ 07:45

Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20։00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):