Նորայր Աբգարյանն առաջին մասնագիտությամբ արվեստաբան է, երկրորդ մասնագիտությամբ՝ իրավաբան: 2020 թվականից զբաղվում է լեռնագնացությամբ և արշավներով, բազմաթիվ վերելքներ է կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Զբաղվում է վազքով և մասնակցում բազմաթիվ մրցույթների։ Երեխաների հետ արշավներում նա սիրում է վառ և ուրախ տպավորությունները։ Նորայրի շնորհիվ մեր արշավներն առավել գունավոր և անվտանգ են դառնում, քանի որ նա լավ ընկեր է երեխաների համար և վստահելի ուղեկցորդ։ Բացի արշավներից նաև ճամբարների ժամանակ է պատասխանատու աշխատանք իրականացնում: