«ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» Ստեփանավանում
Հուլիսի 7-13-ը 4 Peaks Alpine Club-ը կազմակերպում է «ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ» Ստեփանավանում։ Սա մեր կողմից կազմակերպվող թվով 5-րդ ճամբարն է։ Նախարոդ ճամբարները բավականին հաջող ընթացք և դրական արձագանք ունեցան: Ճամբարն ուսուցողական է, որի ընթացքում իրավիճակային խաղ-վարժանքների միջոցով կանդրադառնանք փոխօգնության, արշավային, բնապահպանական, կենսապահովման, լեռնային և այլ թեմաների: Ճամբարի անցկացման վայրը պատահական չէ: Հաշվի ենք առել լոռվա մեղմ կլիման, հարուստ բնությունը, պաշտպանված լինելը, իսկ սոճիների անտառով շրջապատված լինելն էլ այլ գեղեցկություն է ապահովելու ճամբարին:
Ճամբարի տևողությունը 7 օր է։ Գիշերակացը կազմակերպվում է վրաններում, սակայն ունենք նաև առանձնացված տնակ, որն ունի լոգարան և սանհանգույց։ Տնակը նաև այլընտրանք է ոչ նպաստավոր եղանակի դեպքում։ Ներքոնշյալ ծրագիրը, պայմանավորված եղանակով, կարող է ենթարկվել փոփոխությունների։
Օր 1-ին․
․ 08։00 մեկնում Երևանից,
․ վրանների տեղադրում,
․ 14։00 ճաշ,
․ Պարանային փորձությունների այգու անցում,
․ Ազատ ժամ,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր, երգ և պար․
Օր 2․
․ 08։00 վերկացի ժամ,
․ 10։00 նախաճաշ,
․ 11։30 արշավ դեպի Պուշկինոյի ձոր և գետանցման դաս,
․ 14։00 ճաշ գետի ափին,
․ 14։30 վերադարձ ճամբար և հանգստի ժամ,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր, երգ և պար․
Օր 3․
․ 08։00 վերկացի ժամ,
․ 08։30 վազք և մարմնամարզություն,
․ 10։00 նախաճաշ,
․ ճանաչողական զբոսանք Ստեփանավան քաղաքում,
․ 14։00 ճաշ,
․ մագլցում արհեստական պատի վրա,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր, երգ և պար․
Օր 4․
․ 06։30 վերկացի ժամ
․ 07։00 Արչասար լեռան վերելք, որի ընթացքում նաև նախաճաշն է կազմակերպվելու,
․ 14։00 ճաշ ճամբարում,
․ հանգստի ժամ
․ 19։00 ընթրիք
․ Խարույկ, խաղեր, երգ և պար․
Օր 5․
․ 08։00 վերկացի ժամ,
․ 10։00 նախաճաշ,
․ մագլցման դաս արհեստական պատի վրա,
․ 14։00 ճաշ,
․ Պարանային փորձությունների այգու փորձությունների անցում,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր, երգ և պար․
Օր 6․
․ 08։00 վերկացի ժամ,
․ վազք և մարմնամարզություն,
․ 10։00 նախաճաշ,
․ ճահիճի արգելքի հաղթահարում,
․ 14։00 ճաշ,
․ թեք լանջի հաղթահարում,
․ 19։00 ընթրիք,
․ Խարույկ, խաղեր, երգ և պար․
Օր 7
․ 08։00 վերկացի ժամ․
․10։00 նախաճաշ,
․ 14։00 մեկնում։
Ճամաբարի արժեքը 65․000 դրամ է, որն իր մեջ ներառում է Երևան-Ստեփանավան-Երևան տեղափոխությունը, երեքանգամյա սնունդը, վրանների, քնապարկերի և այլ անհրաժեշտ գույքի վարձակալությունը։