Շատին վանք և 1753մ բարձությամբ բարձունք (բեզուարյան այծ տեսնելու հետքերով)
Դե ինչ, գնա՞նք 2023թ.-ի վերջին արշավին: Կիրակի օրը՝ 24.12.2023թ.-ին գնում ենք Վայոց Ձորի մարզ՝ սկզբում կքայլենք դեպի Շատին վանք, որը կառուցվել է 922թ.-ին, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի 1753մ բարձրությամբ բարձունքը՝ գեղեցիկ տեսարաններ վայելելու: Անցյալ կիրակի Ճանապարհորդ արշավախմբի անդամները բեզուարների խումբ են տեսել, տեսանյութը կդնեմ մեկնաբանություններում: Ով հեռադիտակ ունի, կարող եք բերել: Հուսամ լուռ կքայլենք ու մենք էլ կտեսնենք: Սկսելու ենք քայլել Շատին գյուղից և այստեղ էլ վերադառնալու ենք: Երթուղու երկարությունը 10-11 կմ է, հաղթահարելու ենք 500մ հարաբերական բարձրություն:
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց.
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10․ ձեռնափայտ, եթե ունեք,
11․ ջուր 1,5լ,
12․ սնունդ,
13․ այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:
Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 08:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 21:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում ԱՁ Նարինե Ճաղարյանի անվամբ 220551085420000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: