Ակումբի անդամ դառնաում են 6-14 տարեկան այն երեխաները, ովքեր մասնակցել են հինգամսյա դասերին և աստիճանաբար ներգրավվել արշավներին։ Դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել երեխայի գրանցում՝ զանգահարելով կամ նամակ ուղղարկելով՝ նշելով երեխայի անունը, ազգանունը, տարիքը և կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը։ Հարկ է նշել, որ դասերը կազմակերպվում են տարվա մեջ երկու անգամ՝ 1-ինը փետրվար կամ մարտ ամիսներին, 2-րդը հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին։ Գրանցման համար կարող եք զանգահարել կայքի հետադարձ կապ բաժնում նշված հեռախոսահամարին և գրանցել երեխային։
Դասերը սկսելուց առաջ կապ ենք հաստատում գրանցված երեխայի ծնողի կամ գրանցում կատարած անձի հետ, երեխայի՝ դասերին մասնակցությունը հաստատելու համար։ Այնուհետև հանդիպում ենք կազմակերպում ծնողների հետ, ներկայացնում ծրագիրը, դասավանդողներին և որոշում տվյալ խմբի դասերի օրերը և ժամերը։
Դասերն անցկացվում են Արցախ մեկ հասցեում, շաբաթը երկու անգամ, մեկ ժամ տևողությամբ։ Ամսվա վճարը 10․000 դրամ է։
