Երեխաների արշավ դեպի Սառցե Թռչկան

21.01.2024թ.-ի արշավը Շիրակի մարզում է, թեև նպատակակետը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին: Գնալու ենք տեսնելու, թե այս տարի ինչ սառցե գեղեցկություն է հագել Թռչկանի ջրվեժը: Թռչկանի ջրվեժն ունի 29մ երկարություն, Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն ու ջրառատն է: Թռչկանի ջրվեժը 2008թվականից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011թվականից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:

Քայլելու ենք Ձորաշեն գյուղի մոտակայքից և այստեղ էլ ավարտելու ենք արշավը: Երթուղու երկարությունը՝ 9,5 կմ, հարաբերական բարձրությունը՝ 150մ: Արշավը միջին բարդության է:

Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց, 10. զանգապան (պարտադիր),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:

Մասնակցության արժեքը՝ 8000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 08:00
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում ԱՁ Նարինե Ճաղարյանի անվամբ 220551085420000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: