Վերելք Գնիշիկ լեռ
20.10.2024թ.-ին վերելք կիրականացնենք Գնիշիկ լեռ, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Խաչիկ գյուղից 3կմ հյուսիս-արևելք: Բարձրությունը՝ 2510մ: Գագաթից բացվող տեսարանները մեկը մեկից գեղեցիկ են, իսկ Արարատ լեռն էլ յուրահատուկ տպավորություն է թողնում: Այս արշավը հարմար է նույնիսկ լեռնային վերելքի փորձ չունեցող երեխաների համար:
Երթուղու երկարությունը՝ 9,5կմ
Հարաբերակն բարձրությունը՝ 560մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային և արևային գլխարկ,
2. բարակ ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և քամուց պաշտպանող բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով սպորտային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. զանգապան (ըստ եղանակի),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու կամ ուշանալու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: