Վերելք Սուրբ Սարգիս լեռ
Այս կիրակի՝ 17.11.2024թ.-ին գնում ենք դեպի Լոռու մարզ: Բարձրանալու ենք Սուրբ Սարգիս լեռը, որն ունի 1568մ բարձրություն: Անվանումը գալիս է սիրո բարեխոս սուրբ Սարգիսի անունից։ Գագաթին տեղադրված է մի նավ։ Լեռը ունի շատ գեղեցիկ տեսք և գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի Բազումի լեռնաշղթա, Արջասար, Լեջան լեռներ և Ձորագետի կիրճ: Լեռան հարևանությամբ է գտնվում փոքրիկ, բայց շատ գեղեցիկ Վարդաբլուր լիճը, որի մոտ վերադարձին երկար դադար ենք ունենալու՝ խաղեր ենք կազմակերպելու և խարույկ ենք վառելու:
Արշավը հարմար է բոլորի համար՝ և սկսնակների, և փորձառուների (ովքեր ուզում են պարզապես լիցքաթափվել), և փոքրերի, և նրանց ծնողների համար: Եկեք միասին վայելենք աշնան գույներն ու քիչ-քիչ գնանք դեպի ձմեռ:
Երթուղու երկարությունը՝ 6կմ
Հարաբերական բարձրությունը՝ 250մ
Ինչպես պատրաստվել արշավին.
1․ ձմեռային գլխարկ,
2. ձեռնոց,
3․ արևապաշտպան կրեմ,
4․ ակնոց,
5. հագնել երկարաթեև վերնահագուստ,
6․ ունենալ 2 շերտ հագնելու հագուստ՝ ժակետ և բաճկոն, ըստ անհրաժեշտության բարակ կամ հաստ հագնելու համար,
7․ հագնել սպորտային շալվար /ոչ ջինս/, շորտերով արշավին մասնակցել չի կարելի,
8․ հաստ տակացուով աշնանային կամ ձմեռային կոշիկ, հնարավորինս ջրակայուն,
9․ անձրևապաշտպան թիկնոց,
10. Զանգապան (պարտադիր չէ),
11․ ձեռնափայտ, եթե ունեք,
12․ ջուր 1,5լ,
13․ սնունդ,
14․ փոխնորդ կոշիկ և գուլպաներ,
15. այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ:
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամը:
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի դիմաց (աստիճանների ներքևում, Մաշտոցի Պողոտ)
Մեկնելու ժամը՝ 7:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00-20:00
Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):
Միջոցառման նախորդ օրը մասնակցությունից հրաժարվելու դեպքում պարտավորվում եք գումարը վճարել ամբողջությամբ: